• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մեծանուն դերասաններ Սոփիկո Ճիաուրելիին և Ֆրունզիկ Մկրտչյնաին նվիրված ցուցահանդես

01 դեկտեմբերի, 2025
Դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանում անցկացվեց «Անծանոթ պատմություններ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված անվանի դերասաններ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանի և Վրաստանի ու Հայաստանի ժողովրդական արտիստ Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին։ Ներկայացված էին բացառիկ ու հանրությանն անծանոթ լուսանկարներ՝ կինոաստղերի համատեղ նկարահանումներից, կյանքի դրվագներից։ Մշակույթի գործիչ Դավիթ Բեժիտաշվիլիի հեղինակային ցուցահանդեսը կայացավ Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Էկա Ճիճինաձեի համակազմակերպմամբ և Վրաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ։
Բացելով երեկոն, Էկա Ճիճինաձեն ընդգծեց, որ երկու լեգենդար դերասանների անունները վաղուց արդեն անցել են ազգայինի սահմանն ու ոչ միայն բեմին, այլև հայ ու վրաց ժողովրդի սրտում ամուր կամուրջ գցել։
Դիմելով ներկաներին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր երախտագիտությունը հայտնեց ցուցահանդեսի կայացմանն իր մասնակցությունը բերած յուրաքանչյուրին, հույս հայտնեց, որ այդօրյա միջոցառումն իր բովանդակությամբ ոչ միայն դարերով միահյուսված երկու ժողովուրդների բարեկամության, այլև մարդկային գեղեցիկ շփումների լավագույն դրսևորումներից մեկը դարձավ։ Ժողովուրդներին բարեկամացնելու ճանապարհին, նա մեծապես կարևորեց անհատների դերը, ում կերտած ներկան հավերժանում է տարիների ու դարերի մեջ։ ՀՀ դեսպանը խոսեց Սոփիկո Ճիաուրելիի յուրովի տաղանդի, անկրկնելի հմայքի մասին, մեջբերեց դերասանուհու անզուգական խաղը հատկապես «Կտոր մը երկինք» ֆիլմում, ուր մարմնավորելով հայ կնոջ դերն ու կոտրելով ժամանակի կարծրատիպերը, Սոփիկոյին հաջողվել էր գրավել հայ ժողովրդի սիրտը։
Ցուցահանդեսի հեղինակը կիսվեց երկու լեգենդար դերասանների մասին հետաքրքիր պատմություններով։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև դերասանների մասնակցությամբ ֆիլմերի կոլաժներ։ Դերասաններին մարմնավորող խամաճիկներով հանդես եկավ Թբիլիսիի Գ․Միքելաձեի անվան պետական տիկնիկային թատրոնը։
Երեկոն վարեց անվանի հեռուստալրագրող Նիկոլոզ Ծուլուկիձեն:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: