• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպանը հանձնեց հավատարմագրերի պատճենները:

11 ապրիլի, 2011

Ս.թ. ապրիլի 11-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեին հետկանչագրերի և հավատարմագրերի պատճենների հանձնման պաշտոնական արարողությունը:

Արարողությունից հետո ՀՀ դեսպանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի միջև կայացավ զրույց:

Զրույցի ընթացքում քննարկվեց հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը: Երկու կողմերն համամիտ էին այն գնահատականում, որ երկկողմ հարաբերություները գտնվում են սերտ գործընկերության մակարդակի վրա: Նշվեց, որ Հայաստանը և Վրաստանը հաջողությամբ համագործակցում են մի շարք քաղաքական, հասարակական, առևտրա-տնտեսական և մշակութային բնագավառներում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն շնորհավորեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին այդ պաշտոնում նշանակման կապակցությամբ և ցանկացավ հաջողություններ գործունեության մեջ: ՀՀ դեսպանն իր հերթին հայտնեց պատրաստակամություն` չխնայել ջանքեր հայ-վրացական հարաբերությունների հետագա բարելավմանը ու խորացմանը նպաստելու գործում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: