• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ Կլաուդիո Գուջերոտիին

09 հլս, 2025

Ապրիլի 18-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ, Նորին Սրբազնություն Կլաուդիո Գուջերոտիին, որը հանդիսանում է Վրաստանում դիվանագիտական կորպուսի ավագ ներկայացուցիչը` ծառայելով այստեղ 2001 թվականից: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ջերմ ընդունելությունից հետո կայացած զրույցի ընթացքում քննարկվեցին Վրաստանում կրոնի ազատության, ավանդական դավանանքների եկեղեցիների համար իրավաբանական կարգավիճակի տրամադրման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայաստանի դեսպանը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին երախտիքի խոսք հայտնեց` Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչությանը հասցեագրված Սուրբ Աթոռի կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ Հայաստանում իրագործվող հումանիտար ուղղությամբ այլ միջացառումների համար:

Հանդիպման ավարտին Նորին Սրբազնություն Կլաուդիո Գուջերոտին ջերմորեն շնորհավորեց Հայաստանի դեսպանին առաքելության ստանձման կապակցությամբ եւ մաղթեց հաջողություններ հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման գործում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: