• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հովհաննես Մանուկյանի հանդիպումը Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարի հետ

19 մայիսի, 2011

Մայիսի 19-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ եւ քննարկեց մշակութային ոլորտում համագործակցության մի շարք հարցեր:

 Անդրադառնալով Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքի նորոգմանը` Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարը տեղեկացրեց դեսպանին, որ վրացական կողմը լուծել է ֆինանսական միջոցների հարցը եւ մոտ ժամանակներս կսկսվեն նախագծային աշխատանքները, որոնց կհաջորդեն նորոգման աշխատանքները:

Քննարկվեց նաեւ վթարային վիճակում գտնվող Թբիլիսիի երկու չգործող հայկական` Սուրբ Նշան եւ Սուրբ Նորաշեն եկեղեցիների նորոգման հարցը:

Անդրադառնալով հայ-վրացական մշակութային կապերի, փոխճանաչողության գործընթացը ամրապնդելու խնդիրներին` դեսպանը նշեց հայկական եւ վրացական մտավորականության ներկայացուցիչների պարբերական հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հայ-վրացական մշակութային կապերի, փոխճանաչողության գործընթացը ամրապնդելու խնդիրներին, դեսպանը նշեց հայկական և վրացական մտավորականության ներկայացուցիչների պարբերական հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարն ընդգծեց, որ այդպիսի հանդիպումները հատկապես օգտակար կլինեն երիտասարդ սերնդի համար և տարօրինակ գնահատեց այն իրողությունը, որ այսօր վրաց և հայ ժողովուրդների երիտասարդներն ավելի շատ գիտեն Եվրոպայի, Ասիայի և այլ հեռավոր տարածաշրջանների երկրների, քան թե միմյանց մասին: Կողմերը եկան եզրակացության, որ հարկ է գտնել համապատասխան ձևաչափ նման հանդիպումները կազմակերպելու համար:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: