• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Թբիլիսիում նշել են Սայաթնովյան վարդատոնը

09 հլս, 2025

Մայիսի 29-ին Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցու հարեւանությամբ գտնվող պատմական Մեյդան հրապարակում տեղի է ունեցել մայիսյան ավանդական Սայաթնովյան վարդատոնը: Տոնին ներկա են եղել հյուրեր Հայաստանից, Արցախից եւ Վրաստանի տարբեր անկյուններից:

Հավաքվածներին տոնի առթիվ շնորհավորեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: Նա մասնավորապես ասաց. «Սա մեր փոքրիկ պարտականությունն է այն մեծ ստեղծագործողի առջեւ, որի անունն է Սայաթ-Նովա: Այն ժառանգությունը, որը մեր մշակույթին տվել է Սայաթ-Նովան, անգնահատելի է: Թերեւս չկա մի հայ մարդ, մի հայ մանուկ, որի կյանքը եւ որպես անհատ ձեւավորման պրոցեսը անցած չլինի Սայաթ-Նովայի հնչյունների ներքո: Սակայն ամեն տարի այս տոնը նշելիս ամեն մեկս պետք է մի պահ մտածենք, թե արդյոք մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի արժանվույն գնահատենք Սայաթ-Նովայի արվեստը, աշխարհին իսկապես մատուցենք այն մեծ ժառանգությունը, որը թողել է նա մեզ»:

Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգության մասին ելույթներ ունեցան նաեւ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի` ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Վան Բայբուրդը եւ Երեւանից ժամանած հյուրեր, նաեւ ընթերցվեց ողջույնի ուղերձ` Հայաստանի գրողների միության անունից:

Տոնի կապակցությամբ կայացած համերգում հանդես եկան Երեւանից ժամանած «Սայաթ-Նովա» համույթը` Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Թբիլիսիի «Ջեյրան» պարային համույթը` Սվետլանա Երիցյանի ղեկավարությամբ, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասաններ, մենակատարներ Հենրիխ Պողոսյանը, Անա Խանչալյանը, Անահիդ Հարությունյանը եւ ուրիշներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: