• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի դեսպանն այցելեց Աջարիա

04 օգոստոսի, 2011

Օգոստոսի 1-ից 4-ը  տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի այցն Աջարիայի ինքնավար հանրապետություն, որտեղ նա հանդիպել է Աջարիայի ինքնավար հանրապետության վարչապետ Լևան Վարշալոմիձեի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Օգոստոսի 2-ին Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային կյանքին վերաբերող կարևոր խնդիրներ: Մասնավորապես, Բաթումիի հայկական դպրոցի բնականոն գործունեության, Հայաստանի հետ մշակութային համագործակցության և Հայ առաքելական եկեղեցու գործունեության հետ առընչվող հարցեր: 

Օգոստոսի 3-ին կայացած Աջարիայի ինքնավար հանրապետության վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Աջարիայի ինքնավար հանրապետության և Հայաստանի միջև տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության հարցեր, այդ թվում, Աջարիայի տնտեսության առանձին բնագավառներում հայ գործարարների կողմից ներդրումների կատարումը խթանելու հարցը: Կողմերը համաձայնության եկան այս տարվա աշնանը Աջարիայում հայ գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորումի անցկացման նպատակահարմարության վերաբերյալ:

Բացի այդ քննարկվեց Աջարիայի մայրաքաղաքի և այլ քաղաքների, համապատասխանաբար, Վանաձորի և Լոռվա մարզի քույր քաղաքների միջև համագործակցության ակտիվացման հարցը: ՀՀ դեսպանը վարչապետին ներկայացրեց Աջարիայի հայ համայնքի բնականոն գործունեության հետ կապված խնդիրները: Վարչապետը պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցել այդ խնդիրների լուծմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: