• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Թբիլիսիում սկիզբ առավ Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված տոնական միջոցառումների շարքը

20 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկիզբ առավ հանդիսավոր միջոցառումների շարքը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին:

Այն սկսվեց «Լուսանկարչական էտյուդներ Հայաստանից» ցուցահանդեսով, որը կազմակերպվել էր Թբիլիսիի կոնսերվատորիայի շենքում: Ցուցահանդեսը բացեց Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը` նշելով, որ նրանում ներկայացված են Թբիլիսիում ճանաչված լուսանկարիչների` Յուրի Մեչիտովի, Մայա Դեիսաձեի, Յուրի Ակուլյանի, Վալերի Ունանյանցի և Ազատ Մանուկյանի վերջին տարիների ընթացքում Հայաստանում արված լուսանկարները: Վարպետությամբ և սիրով կատարված լուսանկարներից դիտորդների առջև հառնեցին գեղեցիկ և երիտասարդ երկրի պատկերը, հայկական բնաշխարհն ու ոգին:

Ցուցահանդեսից հետո հյուրերը տեղափոխվեցին կոնսերվատորիայի մեծ դահլիճ, ուր կայացավ օրվա տոնին նվիրված հանդիսավոր նիստ: Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ և նշեց, որ Հայաստանը ոչ միայն ավելի քան երեք միլիոն հայաստանցիների, այլև միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորանքի խոսքը` հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:

Այնուհետև Հայաստանի դեսպանը հրապարակեց Վրաստանի հայ համայնքի վաստակավոր և ակտիվ ներկայացուցիչների անունները, ովքեր պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մշակույթի, սփյուռքի, կրթության և գիտության նախարարությունների մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության պատվոգրերով և շնորհակալագրերով:

Առաջին օրվա տոնական միջոցառումների շարքն ավարտվեց համերգով, ուր Թբիլիսիի հանրաճանաչ երգիչների և համույթների  կատարմամբ հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը, հայկական

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: