• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ Վրաստանում

21 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի «Տրիումֆ» համալիրում կայացավ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Ազգային անկախության 20-րդ տարեդարձին:

Հյուրերի թվում էին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, պետական կառավարման մարմինների ղեկավարներ, նահանգապետեր, Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Վրաստանի պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Վրաստանի հայկական համայնքի եւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի ներկայացուցիչներ:

Հայաստանի անկախության հոբելյանական 20-ամյա տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությունն ուղեկցվում էր հայկական համայնքի կողմից կազմակերպված համերգով, որ ընթացքում ներկայացվեցին հայկական եւ օտարերկրյա դասական մեղեդիներ, ազգային երգեր եւ պարեր:

Ընդունելության սրահի առաջին եւ երկրորդ հարկերում ցուցադրված էին Վրաստանի մայրաքաղաքի ժամանակակից հայ նկարիչների, ինչպես նաեւ Թբիլիսիի հայտնի լուսանկարիչների գործերը:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն` իրենց ելույթներում հատկապես շեշտելով հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերությունների առավել զարգացման անհրաժեշտությունը:

***
Նույն օրը Վրաստանի Ազգային թանգարանին կից Շ.Ամիրանաշվիլու անվան արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Վրաստանի հայ նկարիչներ: Հակոբ Հովնաթանյանից մինչեւ Գայանե Խաչատրյան: Պատառիկներ մեծ պատմությունից» խորագիրը կրող ցուցահանդես, ուր ցուցադրվեցին 19-րդ եւ 20-րդ դարերի հայազգի հայտնի նկարիչների գործերը:

Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Այնուհետեւ ներկաներին օրվա տոնի կապակցությամբ շնորհավորեց Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության արվեստի եւ կրթության դեպարտամենտի տնօրեն Իամզե Գվատուան, ով նաեւ հրապարակեց Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրամանագիրը հայտնի հայազգի նկարիչ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքովային Պատվո շքանշանով պարգեւատրելու վերաբերյալ եւ փոխանցեց շքանշանը հայ համայնքի ներկայացուցչին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: