• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպանն այցելեց վրաց գծանկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլուն

19 հունվարի, 2012

Ս.թ. հունվարի 19-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց վրաց գծանկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլուն: Ներկայումս վերջինս բուժման ինտենսիվ կուրս է անցնում Վրաստանի ազգային ուռուցքաբանական կենտրոնում:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Ն.Փիրցխալաիշվիլու աշխատանքների հրատարակման, այս տարի Հայոց Մեծ եղեռնի հիշատակի միջոցառումների շարքում կրկին համապատասխան խորագրով ցուցադրում կազմակերպելու, ինչպես նաև հետագա համագործակցության վերաբերյալ այլ հարցերի շուրջ:

ՀՀ դեսպանի հետ զրույցում Նինո Փիրցխալաիշվիլին ցանկություն հայտնեց` Հայոց Ցեղասպանության թեմատիկայով արված ավելի քան 100 գծանակարներ միջոցառման ավարտից հետո նվիրել հայ ժողովրդին:

Տեղեկանք

Նինո Փիրցխալաիշվիլին հայտնի անհատ է թբիլիսյան հասարակության շրջանակներում, և մասնավորապես, վայելում է հայ համայնքի սերն ու հարգանքը: Նկարչուհու գծանկարների զգալի մասը նվիրված է Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի թեմաների պատկերազարդմանը (ընդհանուր թվով` 150 գծանկար):

2011թ. ապրիլի 24-ին Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Փալաս» հյուրանոցի ցուցասրահներից մեկում տեղի էր ունեցել նրա` վերոհիշյալ թեմայով գծանկարների հերթական ցուցահանդեսը:

2011 թվականին, Կոմիտասի 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքում, Թբիլիսիում, «Կովկասյան տուն» հասարակական կազմակերպության գրասենյակի դահլիճում կազմակերպվել էր հայ մեծ կոմպոզիտորին նվիրված գծանկարների ցուցահանդես, որոնք ևս այս նկարչուհու ստեղծագործություններն են:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: