• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…»

27 փետրվարի, 2012

Ս.թ. փետրվարի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կազմակերպել են «Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…» խորագրով երեկոն:

Նախքան բուն միջոցառումը Թբիլիսիի Ս.Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցում տեղի է ունեցել Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն:

Այնուհետև Վրաստանի մշակութային և հասարակական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացել է հուշ-երեկոն, որի բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշել է Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար և օրինական պահանջի, արցախյան շարժման սկզբից մինչև օրս շարունակվող ադրբեջանական կողմի անհանդուրժողականության և ոչ կառուցողականության, 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ և թողտվությամբ իրականացված վայրագությունների, պատմական փաստերի խեղաթյուրման և զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների և հայատյացության քարոզչությանն ուղղված քաղաքականության մասին:

Խոսքով հանդես է եկել ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Համառոտ պատմական ակնարկից հետո թեմի առաջնորդն անդրադարձել է ազգամիջյան հարաբերություններում հանդուրժողականության անհրաժեշտության կոչով և հույս հայտնել, որ ողջամտությունը կհաղթանակի ու իրականություն կդառնա խաղաղ Կովկասում հարատև համակեցության մեծագույն նպատակը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են հատվածներ սումգայիթյան իրադարձությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմից: Այս դեպքերը լուսաբանող պատմական ակնարկով հանդես է եկել համայնքային գործիչ Ենոք Թադևոսյանը:

Միջոցառման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել Խոջալուի դեպքերին, Բաքվի կողմից իրական փաստերի նենգափոխմանն ու այդ ուղղությամբ տարվող քարոզչությանը: Համապատասխան մեկնաբանություններով հանդես է եկել պատմաբան Կարեն Օգանեսյանը: Ցուցադրվել են նաև հատվածներ Խոջալուի դեպքերի իրական պատկերը ներկայացնող վավերագրական ֆիլմից:

Միջոցառումն ավարտվել է վրաց հասարակության կողմից ճանաչված գրող- հրապարակախոս Գիվի Շահնազարի ելույթով:

Ներկաներին տրամադրվել են վերոնշյալ ֆիլմերի ամբողջական տարբերակները, ինչպես նաև բաժանվել են Խոջալուի իրադարձությունների իրական պատկերի խեղաթյուրումը բացահայտող համապատասխան գրքույկներ:

Միջոցառման ավարտից հետո ՀՀ դեսպանը հարցազրույցներ է տվել վրացական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: 

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: