• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Վրաստանում

11 սեպ, 2025

Հոգեհանգիստ անմեղ զոհերի հիշատակի խաչքարի մոտ

Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումները Թբիլիսիի հայ համայնքում կայացան ապրիլի 24-ին: Անմեղ զոհերի հիշատակի օրը Թբիլիսիի հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն:

Պանթեոնում տեղադրված զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեպսակ տեղադրեցին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Ծաղկեպսակի տեղադրման արարողությանը ներկա էին նաև Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության անձնակազմը, հոգեւոր դասը և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սգո պատարագ Թբիլիսիում գործող հայկական եկեղեցիներում

Ապրիլի 24-ին Թբիլիսիում գործող երկու՝ առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Էջմիածին եկեղեցիներում մատուցվեց պատարագ, որի խորհուրդը ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժությունն էր: Սուրբ Էջմիածնի եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, դեսպանության աշխատակիցներ, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ, հայ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ այլք:

Խաղաղ հանրահավաք Թուրքիայի դեսպանության մոտ

Հաջորդիվ տեղի ունեցավ «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված հանրահավաքը Թուրքիայի դեսպանության առջև: Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության դրոշներով, Հայոց մեծ Եղեռնը դատապարտող եւ փոխհատուցում պահանջող ցուցապաստառներով տարբեր տարիքի հայ որդիների մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղ հանրահավաքի պահանջը ցեղասպանության ընդունումն էր եւ մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումը:

Հանրահավաքին մասնակցում էին Վրաստանում գործող հոգեւոր դասը, համայնքային տարբեր կազմակերպությունների անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Թբիլիսիում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչներ, ովքեր եկել էին իրենց զորակցությունը հայտնելու մեր հայրենակիցներին:

Հուշ երեկո՝ նվիրված Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին

Նույն օրը` երեկոյան, Թբիլիսիի «Մուսա» մշակութային կենտրոնում, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի օրհնությամբ, «Արայ-Վրաստան» եւ «Արայ–Հայաստան» ընկերությունների հովանավորությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Մինչեւ երեկոյի սկսվելը ներկաներին դիմեց Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Նա ապրիլի 24-ն անվանեց ոչ միայն ցեղասպանության զոհերի հիշատակի օր, այլեւ ի ցույց աշխարհի զարգացող Հայաստանի Հանրապետության, կառուցվող ու ծաղկող Արցախի շուրջ համախմբման օր: Դեսպանը, ոգեկոչելով նախնիների հիշատակը, կարեւորեց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի, արդարությունը հաստատման եւ կեղծիքը հերքելու հայերի պահանջատիրական իրավունքը:

Երեկոյի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, Բախի անվան միջազգային մրցույթի դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանի, Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, Վիեննայի կոնսերվատորիայի ասպիրանտ Ծովինար Ամիրյանի եւ դաշնակահար Անուշ Բալասանյանի կատարմամբ հնչեցին Բախի, Բեթհովենի, Կոմիտասի, Խաչատրյանի եւ Բաբաջանյանի ստեղծագործություններից հատվածներ:

Ապրիլի 24-ը ինչպես ամենուրեք, այնպես էլ վիրահայ համայնքում դարձավ հայ ժողովրդի գաղափարական միասնության օր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: