• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մանուկյանի այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

13 հուլիսի, 2012

Ս.թ. հուլիսի 13-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հերթական այցելությունն իրականացրեց Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջան:

Այցելության ընթացքում կայացավ Հայաստանի դեսպանի և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի նորանշանակ լիազոր (նահանգապետ) Իվանե Ծիկլաուրիի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր տնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներում: Դեսպանն ու նահանգապետը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային տնտեսական ծրագրի, ենթակառուցվածքների շարունակական մոդեռնիզացման, սոցիալական ծրագրերի, ինչպես նաև էթնիկ հայ բնակչության ազգային ինքնության պահպանությանն ուղված համատեղ քայլերի անհրաժեշտության մասին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտ համագործակցության վերաբերյալ:

Նույն օրը դեսպան Մանուկյանը մասնակցեց Ախալքալաքիի շրջանում, աշուղ Ջիվանու հայրենի Կարձախ գյուղում վերանորոգված Սուրբ Կարապետ եկեղեցու դռնբացեքի հանդիսավոր արարողությանը: Հատկանշական է, որ մոտ 100 տարի չգործած այս եկեղեցին վերանորոգվել է կարձախցիների համատեղ ջանքերով, այդ թվում գյուղի այն բնակիչների, ովքեր արդեն վաղուց հեռացել են իրենց հայրենի Կարձախից և այժմ բնակվում են Հայաստանի տարբեր վայրերում: Արարողությունը կատարվեց Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: