• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Շառլ Ազնավուրը Թբիլիսիում

15 օգոստոսի, 2012

 

Աշխարհահռչակ հայ երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը օգոստոսի 15-ին Վրաստանի կառավարության հրավերով ժամանել է Թբիլիսի:

 

Նույն օրը ֆրանսահայ արվեստագետը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ եկեղեցու բակում Ազնավուրին դիմավորել և ողջունել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: 

 

 

Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցում բարիգալստյան արարողությունից և մոմավառությունից հետո աշխարհահռչակ երգիչը «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում հանդիպեց Վրաստանի հայ համայնքային տարբեր կառույցների, մասնավորապես` հոգևոր դասի, թեմի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանի հայ եկեղեցասեր երիտասարդաց միության, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, Վրաստանի հայ նկարիչների միության, Վրաստանի հայ երաժիշտների միության, Վրաստանի հայ մտավորականների միության և մի շարք այլ կազմակերպությունների ու հայկական կառույցների ներկայացուցիչների հետ:

 

Ողջունելով մեծանուն երգչին և մեծ մարդասերին` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստեց այն մեծ սերն ու հարգանքը, որ հայությունը տածում է տաղանդավոր իր զավակի նկատմամբ: Հանդիպման ավարտին մեծ հայրենակցին իրենց ստեղծագործությունները նվիրեցին թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, քանդակագործ Լեվոն Օսիպովը և երաժիշտ Լևոն Շահբազյանը:

 

Երեկոյան, ի պատիվ Շառլ Ազնավուրի, Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից տրվեց պաշտոնական ընթրիք:

 

www.mfa.am/hy/press-releases/item/2012/08/15/aznavour_tbi/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: