• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ

03 դեկտեմբերի, 2012

Ս.թ. դեկտեմբերի 3-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:

                                     

Շնորհավորելով զրուցակցին Վրաստանի պաշտպանության նախարարի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ դեսպան Մանուկյանը հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն  ձևավորված բարձր մակարդակը: Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար և նշեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը պաշտպանական բնագավառում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Հանդիպման կողմերը միասնական կարծիք արձանագրեցին երկու պետությունների միջև առկա համագործակցութունն առավել ընդլայնելու անհրաժեշտության մասին:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Դեսպան Մանուկյանը նախարար Ալասանիային փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը և Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվեց վրաց նախարարի կողմից:

Հանդիպմանը մասնակցում էր Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ Գարեգին Մուրադյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: