• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վրաստանի հայազգի նկարիչների կատալոգի շնորհանդես Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունում

29 հունվարի, 2013

     Հունվարի 28-ին Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության դահլիճում տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից հրատարակված “Վրաստանի հայ նկարիչները Հակոբ Հովնաթանյանից մինչև Գայանե Խաչատրյան. դրվագներ մեծ պատմությունից” նկարազարդ կատալոգի շնորհանդեսը: Հրատարակությունը նվիրված էր 19-20-րդ դարերում Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիում ապրած և ստեղծագործած հայկական ծագում ունեցող անվանի նկարիչների բազմաժանր աշխատանքներին, որոնք այսօր պահվում են Վրաստանի տարբեր թանգարաններում և անհատ կոլեկցիոներների հավաքածուներում:

                             

Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության առաջին փոխնախարար Մարինա Միզանդարին, որը բարձր գնահատելով թիֆլիսահայ նկարիչների անգնահատելի ավանդը Վրաստանի  մշակութային կյանքում` կարևորեց նման նախաձեռնությունների արդյունավետությունը մշակութային համագործակցության տեսանկյունից:

                     

Միջոցառմանն առանձին ելույթով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, որը մասնավորապես նշեց. <<Թիֆլիսյան դրոշմը կա մեր գրականության և թատրոնի, գեղարվեստական ողջ մտածողության վրա, սակայն, այս ամենի հետ մեկտեղ եզակի երևույթ է տարբեր ժամանակաշրջաններում Թբիլիսիում լայն գործունեություն ծավալած հայ անվանի նկարիչների ստեղծագործությունը` ֆենոմեն հռչակված հայ գեղանկարչության թբիլիսյան դպրոցը>>: Ըստ դեսպան Մանուկյանի. <<Հակոբ Հովնաթանյանից մինչև Գայանե Խաչատրյան. դրվագներ մեծ պատմությունից>> անդրանիկ ցուցահանդեսը փորձ է թե’ մեր երկրների, թե’ ամբողջ աշխարհի արվեստի սիրահարներին ներկայացնել Վրաստանի հայ կերպարվեստի վարպետներին` ստեղծագործական ուրույն ձեռագրով, տարբեր գեղարվեստական որակներով, էքսպրեսիվ արտահայտչականությամբ և ներգործության ուժով>>:

Հանդիսությանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ,  Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը:

Շնորհանդեսը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներում:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: