• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սիրիահայերին հումանիտար օգնության նպատակով կազմակերպված բարեգործական համերգ Թբիլիսիում

01 փետրվարի, 2013

Թբիլիսիում շարունակվում են հայ համայնքային կառույցների նախաձեռնությամբ իրականացվող «Օգնենք Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի բնակիչներին» շարքի  բարեգործական միջոցառումները: Հունվարի 29-ին Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի Փոքր դահլիճում կայացավ դասական երաժշտության համերգ, որին իրենց մասնակցությունն էին բերել տարբեր ազգության անվանի կատարողներ:

             

Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը,  Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ,ինչպես նաև վրացի և օտարերկրյա հյուրեր:

Համերգը սկսվեց մարտական գործողությունների հետևանքով ռմբակոծությունների ենթարկված Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասի ներկա իրավիճակն
և առօրյան արտացոլող կադրերի ցուցադրմամբ:

Համերգի հրավիրատոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթը նախատեսված է փոխանցել սիրիահայերի օգնության ֆոնդին: Դրամական հանգանակությամբ հանդես եկավ նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը` արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:
Բարեգործական համերգին մասնակցության համար կազմկոմիտեն շնորհակալագրեր հանձնեց համերգի բոլոր մասնակիցներին: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: