• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սիրիահայերին հումանիտար աջակցության նպատակով կազմակերպված հերթական բարեգործական համերգը Թբիլիսիում

11 փետրվարի, 2013

Փետրվարի 9-ին, Թբիլիսիի «Art Hall”  համերգային դահլիճում, Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և Թբիլիսիում գործող հայկական կազմակերպությունների աջակցությամբ կայացավ բարեգործական համերգ` նվիրված Վարդանանց տոնին: Շարունակելով սիրիահայերի օգնության միջոցառումների շարքը, բարեգործական համերգի կազմակերպիչները նախաձեռնել էին նաև Վրաստանի հայ նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք: Բարեգործության ողջ հասույթը փոխանցվելու է Սիրիայի հայ համայնքին: Միջոցառմանը իր մասնակցությունը բերեց  նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը` արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:

Միջոցառմանը իրար հաջորդեցին ճանաչված մենակատարների և տարբեր մրցույթների մասնակիցների ու դափնեկիրների կատարումները:   Պատվավոր հյուրի կարգավիճակով ելույթ ունեցավ Երևանից ժամանած <<ԱՎԱ>> տրիոն` Արտո Թունջբոյաջյանի մասնակցությամբ:

  

Համերգի բացմանը Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Տիգրան Թումանյանն ընթերցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովաննես Մանուկյանի` միջոցառման մասնակիցներին ուղղված ուղերձը.

<<Սիրելի´ հայրենակիցներ,

Այս միջոցառումը կրում է մեծ հայրենասիրական լիցք: Մասնակցելով այսօր Վարդանանց ազգային և հոգևոր տոնին նվիրված միջոցառմանը, Դուք ո´չ միայն հաղորդակից եք դառնում ազգապահպան գաղափարներին, այլև կարևոր ներդրում կատարում ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների աջակցության գործում:

Շնորհակալ եմ դրա համար:

Ցանկանում եմ նաև քաջալերանքի խոսքով դիմել սիրիահայերին և հույս հայտնել, որ նրանք կհաղթահարեն վերջին ժամանակաշրջանում  իրենց վիճակված  դժվարությունները, հոգեպես անկոտրում կմնան` անցնելով Սիրիայում ծավալվող ողբերգությունների բովով և մոտ ապագայում կվերադառնան խաղաղ և արարիչ կյանքին` գրանցելով նոր նվաճումներ ու հաղթանակներ>>:

Միջոցառման վերջում օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կարևորեց Վարդանանց տոնի խորհուրդը, ինչպես նաև երախտիքի խոսք ուղղեց կարևորագույն հումանիտար այս ակցիայի բոլոր մասնակիցներին և աջակիցներին:

Սիրիահայերի օգնությանն ուղղված բարեգործական ակցիաները Վրաստանի հայ համայնքում շարունակվում են:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: