• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մանուկյանի այցելությունը Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին

19 փետրվարի, 2013

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպումը  Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

ՀՀ դեսպանը Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդին էր այցելել վերջինիս 80-ամյակի և որպես Վրաստանի ուղղափառ եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք` գահակալության 35-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու նպատակով:

 

            

Շնորհավորական ուղերձի փոխանցմանը հաջորդած ջերմ զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցեր, արձանագրեցին երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման ու ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերի կարևորությունը:

Դեսպան Մանուկյանը և Նորին սրբություն Իլյա Երկրորդն անդրադարձան նաև միջեկեղեցական հարաբերություններին առնչվող առանձին խնդիրների, ինչպես նաև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու հետևորդ Վրաստանի քաղաքացիների խղճի ազատության իրավունքի լիարժեք իրականացման հնարավորության ապահովման և հայկական եկեղեցիների պահպանությանն ու վերականգնմանն առնչվող հարցերին: 

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքն իր երախտագիտությունը  հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և հույս հայտնեց, որ երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև ձևավորված ջերմ ու եղբայրական հարաբերությունները շարունակվելու են, իսկ առկա խնդիրները լուծվելու են բարիդրացիական մթնոլորտում, երկխոսության և փոխըմբռման պայմաններում:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: