• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, ու Արևելյան Եվրոպայի թեմերի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի այցը Վրաստանում Հայաստանի դեսպանին

28 փետրվարի, 2013

 

Փետրվարի 27-ին, Վրաստանում իր հովվական այցի շրջանակներում, քաղաքավարական այցով Վրաստանում Հայաստանի Հանրապետության  դեսպան Հովհաննես Մանուկյանին այցելեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի ու Արևելյան Եվրոպայի թեմերի առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Ողջունելով Գերաշնորհ արքեպիսկոպոսին` դեսպան Մանուկյանն անդրադարձավ հայ եկեղեցու դերի կարևորությանը Սփյուռքում հայկական ինքնության պահպանության գործում:

                 

Հանդիպման ընթացքում, ներկայացնելով տարածաշրջանում Հայ Կաթողիկե Եկեղեցու հետևորդներին, Տեր Ռաֆայելը արքեպիսկոպոս Մինասյանը, մասնավորապես նշեց, որ  Ջավախքի տարածաշրջանում առկա է մոտ 60 հազար հայ կաթողիկե համայնք`  շրջկենտրոն քաղաքներում և 20-ից ավելի գյուղերում:  Զրուցակիցներն անդրադարձան Վրաստանի հայ համայնքում առկա կրթական, հոգևոր և մշակութային հիմնախնդիրներին առնչվող բազմաբնույթ հարցերի, այդ թվում` հայկական դպրոցներում հայոց լեզու և գրականության դասաժամերի քանակի և այլ առարկաների` հայերենով դասավանդման խնդիրներին:

Դեսպան Մանուկյանը և Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը քննարկեցին նաև ջավախքի հայությանը հուզող մի շարք սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև հավատքի, խղճի ազատության լիարժեք դրսևորման իրավական և փաստական հնարավորություններին` որպես ոչ միայն հոգևոր ինքնադրսևորման արտահայտչաձև, այլ նաև որպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման առումով պետության պարտավորություն: 

Հանդիպման ավարտին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն հայտնեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի ու Արևելյան Եվրոպայի թեմերի առաջնորդին այցելության համար, մասնավորապես, կարևորելով պետության և եկեղեցու համագործակցության արդյունավետությունը հայության հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայ Կաթողիկե Եկեղեցին պատկանում է Արևելյան Կաթողիկե Եկեղեցիների շարքին և ենթարկվում է Հռոմի Պապի առաջնությանը։ Հայ կաթողիկե եկեղեցու հիմնադրման գաղափարը առաջացել է 12-րդ դարի վերջում Կիլիկյան Հայաստանի տարածքով դեպի Սուրբ Հող ճամփորդող խաչակիրների և տեղի հոգևորականության միջև հարաբերությունների հաստատումից։ Ներկայիս Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ. Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայրապետն է:

Տանն Կիլիկիո Հայ կաթողիկե պատրիարքությունը ներկայումս առաջնորդություններ (թեմեր, վիճակներ, էքզարքություն, փոխանորդություն, համայնքներ) ունի Եվրոպայում, Հյուսիսային  և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Ավստրալիայում, Հայաստանում և Վրաստանում:

Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմը (առաջնորդարանը` Գյումրիում) կազմավորվել է 1991-ին` Հռոմի պապի վճռով: Ընդգրկում է նաև Ռուսաստանը և Ուկրաինան:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: