• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան

22 մարտի, 2013

Մարտի 20-22-ը պաշտոնական այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությանն ուղեկցում էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարը մարտի 21-ին հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի, մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:

                                      

                   

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը կարևորեց վարչապետի` տարեսկզբին Երևան կատարած այցելությունը, ինչը լուրջ խթան հանդիսացավ, մասնավորապես, երկկողմ մշակութային համագործակցության ծրագրերի հստակեցման և համատեղ իրականացվելիք միջոցառումների նախանշման առումով: Վրաստանի վարչապետը պատրաստակամություն հայտնեց իր ուժերի ներածի չափով աջակցություն ցուցաբերել երկու ժողովուրդների միջև մշակութային համագործակցության խորացմանը և մշակութային կապերի ամրապնդմանը:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում բարձր գնահատեց հայ և վրաց եղբայրական ժողովուրդների հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունը և կարևորեց մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը մեր հասարակություններին հասու դարձնելու համար պատշաճ պայմանների ստեղծումը: Միաժամանակ կողմերը կարևորեցին եկեղեցական և հոգևոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցությունը` որպես մշակութային համագործակցության կարևոր բաղադրիչ:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ տեղի ունեցած առանձնազրույցի և երկու երկրների մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների մշակութային համագործակցության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև Վրաստանում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեությանն առնչվող և երկկողմ մշակութային ծրագրերի ու միջոցառումների իրականացման վերաբերյալ խնդիրներ:

Նախարար Հասմիկ Պողոսյանն իր գործընկերոջ հետ միասին և պատվիրակության այլ անդամների ուղեկցությամբ այցելեցին Թբիլիսիում գտնվող Սբ.Նորաշեն, Սբ. Նշան և Մուղնու Սբ. Գևորգ հայկական եկեղեցիներ` ծանոթանալու վերականգնողական աշխատանքների նախագծային և այլ մանրամասների հետ: Վրաստան կատարած այցելության մշակութային ծրագրերի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Մծխեթայում գտնվող վրաց ուղղափառ եկեղեցու Սվետիցխովելի և Շիոմգվիմելի վանական համալիրներ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: