• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի այցելությունը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

08 ապրիլի, 2013

Ապրիլի 6-ին, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հերթական այցելությունը կատարեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Այցելության ընթացքում դեսպան Մանուկյանին ուղեկցում էր ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:

Դեսպան Մանուկյանը և Եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը այցելեցին Ախալցիխեյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր նրանց դիմավորեց ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանը: Սրբազան հայրը ողջույնի և օրհնանքի խոսք ուղղեց հավատացյալներին: Այնուհետև, դեսպան Մանուկյանը ողջունելով բոլոր ներկաներին, շնորհավորեց նախորդ կիրակի օրը տոնված Սբ. Հարության տոնի առթիվ, բարեմաղթանքներ հղեց Ախալցիխեի հայ բնակչությանը, ներկա տիկնանց և օրիորդներին շնորհավորեց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Դեսպան Մանուկյանի հաջորդ հանդիպումը Ախալքալաքի սակրեբուլոյի շենքում էր, ուր Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների հետ համատեղ կազմակերպվել էր հանդիպում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայաբնակ շրջանների հայկական կրթօջախների տնօրենների, մշակույթի ոլորտի գործիչների և ստեղծագործող անհատների հետ:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպան Մանուկյանն ընդհանուր գծերով ներկայացրեց հայ-վրացական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, հատկապես կարևորելով երկկողմ հարաբերությունները կրթական և մշակութային բնագավառում, խոսեց դրանց հեռանկարների մասին, անդրադարձավ Վրաստանի հայ համայնքի հիմնախնդիրներին: Անդրադառնալով նաև հայկական սփյուռքի և այլ երկրներում հայկական համայնքների հետ հարաբերությունների ուղղությամբ Հայաստանի քաղաքականությանը` դեսպանը կարևորեց հայ համայնքի արդյունավետ կազմակերպման և համայնքային կյանքի ակտիվացման խնդիրը: Հովհաննես Մանուկյանը հատկապես կարևորեց վիրահայ համայնքի և նրա ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ ներգրավվումը Վրաստանի հասարակական–քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչը լրացուցիչ խթան կարող է դառնալ ոչ միայն համայնքային հիմնախնդիրների լուծման, այլև հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման համար:

   

   

Հանդիպման ավարտին դեսպան Մանուկյանը, հանդիսավորություն պայմաններում, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մտավորականության, մշակութային և կրթական բնագավառի առավել աչքի ընկած և վաստակ ունեցող մի շարք գործիչների պարգևատրեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով: Դեսպան Մանուկյանը Ախալքալաքի և Նինոծմինդայի շուրջ իննը տասնյակ հայալեզու կրթական օջախներին փոխանցեց ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած հայալեզու գեղարվետական գրքերը և այլ գրականության:

Հանդիպման ավարտին գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը:

Նույն օրը, Ախալքալաքում, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը շրջանի համայնքային, հոգևոր և մշակութային կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող կանանց հետ: Դեսպան Մանուկյանը տիկնանց ուղղված խոսքում կարևորեց կանանց անփոխարինելի դերը և ավանդը կրթական բնագավառում, մատաղ սերնդի դաստրարակության և այլ հարցերում:

Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպմանը մասնակից տիկնանց շնորհավորական խոսք ուղղեց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և հանձնեց նվերներ: Ավետման տոնի կապակցությամբ ներկաներին շնորհավորական խոսք հղեց նաև Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը:

Այնուհետև կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը շրջանի հասարակական տարբեր կազմակերպությունների և միավորումների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը երեկոյան, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը մասնակցեց Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղի նոր վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցու դռնբացեքի արարողությանը:

Տեղեկանք

Մերենիան գտնվում է Ախալքալաքից 15 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1690-1720 մ բարձրության վրա և սփռված է անտառալանջ լեռների մեջ: Հայ բնակչությունն այստեղ է տեղափոխվել և վերաբնակվել 18-րդ դարից սկսած Կարինի Սալնաձոր, Օզնի, Մառզա, Բայբուրդ և այլ գյուղերից: Գյուղի ծխական դպրոցը գործել է եկեղեցուն կից: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: