• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գրական համաժողով Խորհրդարանի գրադարանում

23 ապրիլի, 2013

 Ապրիլի 22-ին, Խորհրդարանական ազգային գրադարանում տեղի ունեցավ <<Եվրոպական մտածողությունը 20-րդ դարասկզբի արևմտահայ բանաստեղծների  ստեղծագործություններում>> թեմայով գրական-գործնական համաժողով` նվիրված Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած 20-րդ դարասկզբի  հայ հայտնի բանաստեղծների աշխատանքին:

Համաժողովը կազմակերպել էր <<Թբիլիսիի հայերի ասամբլեա>>  հասարակական կազմակերպությունը` Վրաստանում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Վիրահայոց Թեմի աջակցությամբ:

Որպես համաժողովի մասնակիցներ և հյուրեր հրավիրված էին հայտնի հայ և վրացի թբիլիսյան  բանաստեղծներ, գրողներ, ուսուցիչներ, թարգմանիչներ, հայագետներ, դերասաններ:

Բացման  և օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Ուղղափառեկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպս.Միրզախանյանը: Նա հիշեցրեց համաժողովի մասնակիցներին և հյուրերին 1915 թվականի ողբերգական իրադարձությունները և առաջարկեց աղոթել ցեղասպանության զոհերի համար:

Համաժողովը վարում էր կազմակերպիչներից մեկը` գրող և հրապարակախոս Արտյոմ Կիրակոզովը: Մասնակիցները ընթերցեցին մի քանի զեկույցներ, որոնցում նշվում էր արևմտահայ բանաստեղծների դերը հայկական և միջազգային գրականության մեջ: Հյուրերի դատին հանձնվեց նաև 1915 թվականին զոհված  Ռուբեն Սևակի, Սիամանթոյի և Վարուժանի ստեղծագործությունների գրական թարգմանությունները ռուսերեն և վրացերեն լեզուներով:

              

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական  Լևոն Թորգոմյանը, ով շնորհակալական խոսք հայտնեց կազմակերպիչներին կատարած աշխատանքի համար և խոստացավ դեսպանության աջակցությունը հետայսու միջոցառումների կազմակերպման աջակցելու հարցում:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: