• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Հովհաննես Մանուկյանի այցելությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետություն

16 մայիսի, 2013

Մայիսի 14-ին և 15-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցով եղավ Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումիում:

Այցելության առաջին օրը Բաթումիում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը  համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և  Բաթումիի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ համայնքային կառույցների գործունեությանը վերաբերող խնդիրներ, աջարահայության սոցիալ-տնտեսական վիճակին և հոգևոր-մշակութային կյանքին առնչվող հարցեր: Ներկաներն իրենց առաջարկներն ու տեսլականը ներկայացրեցին համայնքային կյանքի աշխուժացման և համայնքային բոլոր կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: Հատուկ  առանձնացվեց եկեղեցու կարևոր դերը համայնքի հոգևոր-մշակութային կյանքում:

Մայիսի 15-ին կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ: Հանդիպմանը դեսպանին ուղեկցում էր Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

                       

Դեսպան Մանուկյանն իր առաջին քաղաքավարական այցի սկզբում շնորհավորեց Աջարիայի կառավարության ղեկավարին նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համագործակցության խորացման հույս հայտնեց ինքնավար հանրապետության ղեկավարության հետ:

Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում` զբոսաշրջային ոլորտում համագործակցության, Աջարիայի տնտեսությունում, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում հայկական ներդրումների հնարավորության, Աջարիայի ԻՀ և Հայաստանի Լոռվա մարզի, ինչպես նաև փոխադարձաբար չորս քույր քաղաքների համագործակցության  աշխուժացմանն առնչվող հարցեր, հայ համայնքի առանձին խնդիրների լուծմանը Աջարիայի կառավարության կողմից  աջակցություն տրամադրելու հնարավորության խնդիրը:

Դեսպան Մանուկյանը և Աջարիայի ԻՀ կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն պատրաստակամություն հայտնեցին շարունակել հետագա համագործակցությունը քննարկված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու և բազմաոլորտ շփումներն առավել խորացնելու ուղղությամբ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: