• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մանուկյանի այցելությունը Երիտասարդ առաջնորդների պատրաստման ծրագրի բացման արարողությանը

16 հուլիսի, 2013

Հուլիսի 16-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը մասնակցեց   «Երիտասարդ առաջնորդների պատրաստման  ծրագրի» շրջանակներում Վրաստանի  Ծերովանի բնակավայրում տեղակայված  քառօրյա  ճամբարի բացման արարողությանը:

Ծրագիրը  նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը`  ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ:

Ծրագրի  բացման արարողությանը ներկա էին նաև ՀԱԵ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Հայարտուն» մշակութային կենտրոնի ղեկավարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը`  ողջունելով  երիտասարդությանը և ներկաներին, արժևորեց ծրագրի  գործարկումը և հույս հայտնեց, որ  այն կունենա շարունակական բնույթ, քանզի հետամուտ է  հայաբնակ տարածաշրջաններում հայկական ներուժի համախմբմանը  և տեղերում հայապահպան գործունեության  աշխուժացմանը:  Դեսպան Մանուկյանն  անդրադարձ կատարեց  նաև հայ-վրացական  երկկողմ հարաբերություններին,  Վրաստանի  մեծաթիվ հայկական համայնքի հիմնախնդիրներին: Դեսպան Մանուկյանն իր խոսքում  կարևորեց վրաստանաբնակ հայ երիտասարդության արդյունավետ ներգրավվածությունը Վրաստանի հասարակական,  քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

           

Միջոցառման ընթացքում «Ժողովրդական պաշտպանի դերակատարությունը Վրաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում» թեմայով  դասախոսությամբ հանդես եկավ Վրաստանի ժողովրդական պաշտպանին կից   Հանդուրժողականության կենտրոնի համակարգող Բեքա Մինդիաշվիլին:

«Երիտասարդ առաջնորդների պատրաստման  ծրագրի» մեկնարկին իր օրհնությունը  հղեց ՀԱԵ Վիրահայոց թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և  ծրագրի իրականացման համար երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր  աջակիցներին, հովանավորներին և  կազմակերպիչներին:

Ճամբարային օրերի  ընթացքում հայ երիտասարդները  հանդիպումներ կունենան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի,  Վրաստանի վերաինտեգրման հարցերով  պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլու և  Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլու հետ:

                                                                                                                                                                                                                    

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: