• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործական երեկոն Թբիլիսիում

10 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 7-ին, Թբիլիսիի Ազգային գրադարանի ցուցահանդեսային դահլիճում Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործական երեկոն:

ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և ՀԱԵ Վիրահայոց թեմի աջակցությամբ`  Թբիլիսահայ համայնքի և Հայաստանի  միջև մշակութային կապերը ամրապնդելու նպատակով կազմակերծված միջոցառումը բացեց ինքը`  Ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը` կատարելով Հայաստանին նվիրված «Երազ, իմ երկիր» երգը:

             

Ստեղծագործական երեկոյին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, հոգևոր դասի, թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռոբերտ Ամիրխանյանի արվեստի երկրպագուներ:

Դեսպան Մանուկյանը,  բարձր գնահատեց մաեստրո Ամիրխանյանի ժառանգությունը երաժշտության մեջ և երգարվեստում: <<Աշխարհասփյուռ հայկական համայնքներում հայապահպանության, ազգային ինքնության պահպանության երկու կարևորագույն գործոն կա ` լեզուն և մշակույթը: Վրաստանի համայնքը` որպես ավանդական, առավել մեծաքանակ և ազդեցիկ համայնքներից մեկը, այսօր մշակութային վերելք է ապրում, և մեր պարտականությունն է անել առավելագույնը` նպաստելու համար այս գործընթացին և ամրապնդելու համար համայնքի բազմաշերտ մշակութային կապերը մեր հայրենիքի հետ>>,- իր խոսքում նշեց ՀՀ դեսպանը:

             

Միջոցառման ընթացքում օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղելով ներկաներին, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, իր խոսքում անդրադարձավ վիրահայության և հատկապես թբիլիսահայության համայնքային կյանքի ակտիվացման խնդրին, համայնքի կրթական և մշակութային հիմնախնդիրների հետևողական լուծելու կարևորությանը:

               

Երեկոյի ընթացքում Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունների հրաշալի կատարմամբ հանդես եկավ Հայաստանի կատարողական արվեստի նորահայտ, բայց արդեն իսկ մեծ ճանաչում ձեռք բերած երգչուհի Սեդա Ամիր-Կարայանը:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: