• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Լոռվա մարզի պատվիրակության այցը Աջարիայի Ինքնավար Հանրապետություն

12 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 8-10-ը աշխատանքային այցով Բաթումում էր գտնվում ՀՀ Լոռվա մարզի պատվիրակությունը` մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Լոռու մարզի այն քաղաքապետերը, որոնց գլխավորած քաղաքները քույր քաղաքներ են Աջարիայի առանձին քաղաքների հետ. Սպիտակը` Խելվաչաուրիի, Ալավերդին` Քոբուլեթիի և Ախթալան` Չաքվիի հետ:
Այցը նախապատրաստվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության համատեղ ջանքերով:
 

               

Սեպտեմբերի 9-ին պատվիրակությունը` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ սկսեց այցի պաշտոնական մասը և առաջին հանդիպումն ունեցավ Բաթումի քաղաքապետ Ջեմալ Անանիձեի հետ: Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի առիթով` վերահաստատեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության և Լոռու մարզի քույր քաղաքների, մասնավորապես Բաթումի և Վանաձորի միջև համագործակցության հետագա ընդլայնման հարցում իրենց շահագրգռվածությունը: Բաթումի քաղաքապետը հակիրճ ներկայացրեց Բաթումի զարգացման հեռանկարները, ընդգծեց բաթումահայերի ակտիվ դերը քաղաքի զարգացման գործում: Առիթն օգտագործելով` դեսպան Մանուկյանը բարձրացրեց բաթումահայության համար մշակութային կենտրոն կառուցելու անհրաժեշտության հարցը և այդ նպատակով հորդոր ուղղեց քաղաքային իշխանություններին` համապատասխան հողատարածք հատկացնելու համայնքին:

             

 

Այնուհետ Ինքնավար Հանրապետության կառավարությունում տեղի ունեցավ պատվիրակության հանդիպումը Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ: Կողմերը կարևորելով բարեկամ պետությունների տարածաշրջանների միջև համագործակցությունը` վստահություն հայտնեցին, որ այս հանդիպումը նոր մակարդակի կբարձրացնի հարաբերությունները, և կապերն այսուհետ կիրականացվեն ոչ միայն քաղաքների, այլև վարչատարածքային միավորների մակարդակով: Աջարիայի ղեկավարը մանրամասն ներկայացրեց Ինքնավար հանրապետության զարգացման հեռանկարներն ու ուղղությունները, հատկապես կանգ առնելով զբոսաշրջության ոլորտի վրա, որը կենսական նշանակություն ունի Աջարիայի համար: Նշվեց, որ Աջարիայի արևելքում նախատեսվում է լեռնադահուկային նոր կենտրոնի կառուցումը, ինչի արդյունավետ շահագործումն անհնարին է առանց որակյալ ճանապարհի, իսկ այդ ճանապարհը` Բավրա-Ախալցխա-Ադիգենի-Խուլո-Բաթում ճանապարհի ամենաանորակ հատվածն է: Արթուր Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է վերոհիշյալ ճանապարհի վերանորոգման հարցում, քանի որ այն զգալիորեն կրճատում է Երևան-Բաթում երթուղու տևողությունը: Վարչապետը տեղեկացրեց, որ արդեն իսկ նորոգվում է ճանապարհի Ադիգենի-Խուլո հատվածը:
Հաշվի առնելով, որ Աջարիան Հայաստանին ցիտրուսային կուլտուրաների հիմնական մատակարարն է, պրն. Խաբաձեն տեղեկացրեց, որ ընթացիկ տարում առատ բերք է սպասվում և պետք է ապահովել դրա որակյալ տեղափոխումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև Աջարիայի ծովափերին հանգստացողների անվտանգության և փրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին հարցը: Վարչապետը հավաստիացրեց, որ խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և կոնկրետ միջոցառումներ են ձեռնարկվում` թե տեխնիկական վերազինման, թե փրկարարների թվակազմի ավելացման ուղղությամբ:
 

Բանակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարները ստորագրեցին “ՀՀ Լոռու մարզի և Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջև համագործակցության մասին” Փոխըմբռնման հուշագիրը:
Օրվա երկրորդ կեսին Լոռու մարզի պատվիրակությունն այցելեց Բաթումի “Սուրբ Փրկիչ” հայկական եկեղեցի, ուր հանդիպեց աջարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դրան հաջորդեց մասնակցությունն Աջարահայ համայնքի «Աղբյուր» էլեկտրոնային կայքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Բաթումի “Բարեկամության տանը”: Կայքի շնորհանդեսից հետո ողջույնի և աջակցության իրենց խոսքը հնչեցրին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

 

              

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: