• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի Վրաստանում

28 հունիսի, 2014
Ս.թ. հունիսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում մասնակցել է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության համաժողովին:
Համաժողովին մասնակցել են Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, պաշտպանության նախարարը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների պաշտպանության նախարարներ, Եվրամիության, միջազգային տարբեր կազմակերպությունների ու գործընկեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ: ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը: 
Համաժողովի ընթացքում քննարկվել է միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` քննարկվել են ՆԱՏՕ-ն Վրաստանի անդամակցությանը, հունիսի 27-ին ստորագրված Եվրաասոցացման համաձայնագրին, Ուկրաինայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Կարևորվել են Եվրաատլանտյան անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևծովյան տարածաշրջանի, Եվրամիության սահմանների անվտանգության և կայունության ապահովման հարցերը:
Համաժողովի շրջանակում ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովը հանդիպում է ունեցել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Քափանաձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր: 
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Մ, Դարչաշվիլիի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն, փոխծովակալ Պ. Պիրսի, Մեծ Բրիտանիայի միջազգային անվտանգության ռազմավարության նախարար Ա. Մորիսոնի, Ֆրանսիայի ՊՆ պաշտպանական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Պ. Ադամի հետ: Հանդիպումների հիմնական նպատակն է եղել քննարկել համագործակցության առկա հարցերը, ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին հայ խաղաղապահների ներգրավման խնդիրները, ինչպես նաև նախանշել այն հեռանկարները, որոնք կարող են ի հայտ գալ անվտանգային փոփոխվող ու վերաձևվող միջավայրի պայմաններում: Բոլոր հանդիպումների ընթացքում պատրաստակամություն է հայտնվել շարունակել փոխգործակցությունը` հանուն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման:
 
Աղբյուր՝ http://www.mil.am/ 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: