• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

22 սեպտեմբերի, 2014
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիում տեղի ուենցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը:

Այն ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ անցկացվեց դեսպանի առանձնատանը: Վրաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը ներկաներին ուղղված իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Նախևառաջ շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի Անկախության 23-րդ ամյակի կապակցությամբ. անկախություն, որին հայ ժողովուրդն արժանացավ իր ուժեղ ու տոկուն կամքի, իր համառության ու միասնականության շնորհիվ՝ բազմաթիվ դժվարությունների հաղթահարման արդյունքում պահպանելով, զարգացնելով և հզորացնելով իր երբեմնի երազած երկիրը: Մաղթում եմ, որ մեր ժառանգների ու դեռ գալիք սերունդների մեջ էլ սերմանվի հայի անկոտրում ոգին՝ մեր անկախությունն անսասան պահելու և հայի ինքնությունը պահպանելու հեռանկարով: Շատ կցանկանայի, որ իմ սպորտային հաջողությունները լինեին այն ժամանակահատվածում, երբ արդեն հռչակված կլիներ անկախ Հայաստանը, կուզեի, որ իմ ռեկորդները գրանցվեցին Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, այդուհանդերձ, այսօր հպարտությամբ եմ ընդունում այն փաստը, որ արդեն ունեմ անկախ հայրենիք ու պատիվ ունեմ այն ներկայացնելու Վրաստանում՝ որպես արտակարգ և լիազոր դեսպան: Այն կարճ ժամանակը, որը ես ունեի, նկատի ունեմ իմ նշանակման օրից մինչ այս պահը ընկած ժամանակահատվածը, բավարար չէր օտարներին ներկայանանալի պատշաճ միջոցառում կազմակերպելու համար: Սակայն Վրաստանի իշխանության ներկայացուցիչներին և Վրաստանում հավատարմագրված դեսպաններին այս կապակցությամբ ուղարկվել են հայկական խորհրդանշական նվերներ, որոնցով վերջիններիս մասնակից ենք դարձրել մեր տոնին»:

Միջոցառման շրջանակներում դեսպան Յուրի Վարդանյանը Հայաստանի Հանրապետության սփյուռքի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների կողմից Վրաստանի հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հանձնեց հուշամեդալներ, պատվոգրեր և շնորհակալագրեր վերոնշյալ ոլորտներում ունեցած մեծ ավանդի համար:

Հանդիսությանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի բարձրաստիճան հոգևորականներ, վրացահայ համայնքի հասարակական, գործարար շրջանակների և մշակութային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ, Վրաստանի Խորհրդարանի հայազգի պատգամավորներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: