• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները նախաստորագրել են «Բարեկամության» կամուրջի կառուցման համաձայնագիրը

12 դեկտեմբերի, 2014

ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Վրաստանի կառավարությունում այսօր նախաստորագրվել է համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի կառավարության անունից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի վարչապետ

Իրակլի Ղարիբաշվիլին:


Երկու երկրների վարչապետներն ստորագրել են նաև արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչև 2015 թ. վերոնշյալ համաձայնագիրը կստորագրվի, և Հայաստանի ու Վրաստանի միջև կառուցվելիք նոր

կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ:


Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը և ընդգծել, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չէ համատեղ քննարկել և փորձել լուծել:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան: 

 

Աղբյուր՝ gov.am 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: