• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վրաստանում ՀՀ Արտակարգ Եվ Լիազոր Դեսպան Յուրի Վարդանյանի Ամանորյա Ուղերձը

29 դեկտեմբերի, 2014
Վրաստանում ՀՀ Արտակարգ Եվ Լիազոր Դեսպան Յուրի Վարդանյանի Ամանորյա Ուղերձը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Սիրելի հայրենակիցնե՛ր,

Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ գալիք տարին Ձեզ համար լինի առողջության, երջանկության, խաղաղության և իղձերի իրականացման տարի:

Ինձ համար մեծ պատիվ է աշխատել դեսպան հենց Վրաստանում՝ մեզ համար կարևոր նշանակություն ունեցող երկրում, որտեղ ունենք խոշոր հայկական համայնք, որի ներկայացուցիչները  դարեր շարունակ ապրել, ստեղծագործել և ապրել են հյուրընկալ վրացական հողում:  Ես առավել կարևոր եմ համարում սահմանակից երկրների հետ դիվանագիտական աշխատանքը՝ միևնույն ժամանակ, իհարկե, կասկածի տակ չդնելով մյուս երկրների հետ հարաբերությունների կարևորությունը:

Այս վեց ամիսների ընթցքում, թեև սա բավարար ժամանակ չէ լիարժեք ծանոթանալու Վրաստանում բնակվող հայերի   առօրյային, հիմնական խնդիրներին, քաղաքական ու հասարակական կյանքին, այնուամենայնիվ ունեցել եմ հետաքրքիր հանդիպումներ թե՛ մայրաքաղաքում, թե՛ Ջավախքում, ծանոթացել եմ ընդհանուր իրավիճակին, մարդկանց հուզող առաջնային  հիմնախնդիրներին: Հավաստիացնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ ամեն բան աջակցելու հաղթահարել առաջացած դժվարությունները և թեթևացնել մարդկանց հոգսերը:

Հարգելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում մեզ ամենահուզող հարցը Վրաստանի նոր արտոնագրային ռեժիմի հետևանքով առաջացած դրությունն է, երբ Վրաստանում բնակվող հայերը, ովքեր տարբեր կենսական իրավիճակներից ելնելով՝ ստացել են այլ երկրի քաղաքացիություն, այժմ Վրաստան մուտք գործելիս հանդիպում են դժվարությունների:

Վստահեցնում եմ, որ մենք աշխատում ենք վրացական իշխանությունների հետ այս հարցի վերջնական լուծումը գտնելու ուղղությամբ:

Հարգելի հայրենակիցնե՛ր,

Մենք ձգտում ենք նրան, որ այստեղ բնակվող հայազգի յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր պատշաճ տեղը վրացական հասարակության մեջ և միաժամանակ հավատարիմ լինի իր ազգային արմատներին, որպեսզի արժանվույն դերակատարություն ունենա հայ և վրաց ժողովուրդների, ինչպես սովորաբար շեշտում են, և այս դեպքում ես էլ չեմ կարող չկրկնել, դարավոր եղբայրական բարեկամության ամրապնդման գործում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա կապակցությամբ, ցանկանում եմ բարեկեցություն, անհոգ ու երջանիկ կյանք, ջերմություն ու ներդաշնակություն Ձեր ընտանիքներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: