• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

21 սեպտեմբերի, 2015
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի  ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Սրտանց  շնորհավորում եմ մեզ բոլորիս  Հայաստանի Հանրապետության անկախութ­յան օրվա առթիվ։

Այս նշանավոր օրը ակամա հիշում ես մեր Հայրենիքի` փորձություններով, կորուստներով լի, բայց  միևնույն ժամանակ փառապանծ պատմությունը, մեր անցյալն ու ներկան: Ի վերջո արդի Հայաստանը դա համայն հայության, մեր և մեր նախնիների իղձերի և արարքների  արտահայտումն է: Ուստի, այսօր մենք հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ  24 տարի առաջ հայ ժողովուրդը վերստին կարողացավ վերածնել հայոց անկախ պետականությունը՝ սխրագործելով սեփական պատմության էջերը: Պետականության նվաճումը նոր լիցք հաղորդեց հայկական ազգային ինքնության պահպանմանը, ժողովրդի հարատևմանը և ընդհանուր հայկական տան կերտմանն ուղղված համայն ջանքերին։ Այդ հաղթանակը հասանելի դարձավ  անձնանվեր պայքարի գնով՝ ապացուցելով հայի անկոտրում կամքը և վճռականությունը՝ ընթանալու մեր հայրերի ու պապերի նախանշված ճանապարհով։

Մեր առաջիկա խնդիրներն են՝ պահպանելով անկախության համար պայքարում դրսևորած վեհ ազգային ինքնագիտակցությունը, աչալրջորեն և համախմբված ուժերով հզորացնել և շենացնել մեր պետությունը, ամրապնդել նրա միջազգային հեղինակությունը, որպեսզի կարողանանք պատշաճ պատասխան տալ մեր Մայր-Հայրենիքի դեմ ուղղված բոլոր ոտնձգություններին։

Աշխարհասփյուռ հայությունն իր սրտում ամուր պահում է սերն ու նվիրվածությունը իր հայրենիքի, իր ազգային արմատների նկատմամբ։ Դրանում ես համոզվել եմ բազմիցս` շփվելով մեր հայրենակիցների հետ աշխարհի զանազան երկրներում։ Իրականացնելով Վրաստանում Հայաստանի դեսպանի պարտականությունները ես ևս մեկ անգամ խարսխվել եմ այն մտքում, որ դա բացարձակ ճշմարտությունն է։

Կարող եմ հաստատել, որ Վրաստանում առկա բոլոր հայկական հաստատությունների գործունեությունը, թե՛ տեղական հայկական օջախների՝ դպրոցների, հասարակական կազմակերպությունների, հայկական թերթի, թե՛հայկական պետությունը ներկայացնող դեսպանության և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի, ուղղված է այն նպատակին, որ փոխադարձ համաձայնության հիման վրա լուծենք Վրաստանի հայկական համայնքի առջև կանգնած բոլոր խնդիրները՝ ի նպաստ մեր ընդհանուր հայկական շահերի և բարեկամ Վրաստանի։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ  Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ բարօրություն և  ներանոր ձեռքբերումներ՝ մեր և մեր զավակների համար խաղաղ ու ապահով կյանք երաշխավորելու գործում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: