• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Յուրի Վարդանյանը Բաթումում մասնակցեց Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթա-մշակութային կենտրոնի բացմանը

07 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը այցելեց Բաթում՝ մասնակցելու Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթա-մշակութային կենտրոնի բացմանը, որը կառուցվել է ՀՀ սփյուռքի նախարարության և« Ջինիշյան» հիմնադրամի հովանավորությամբ, ինչպես նաև Վիրահայոց Թեմի Առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի աջակցությամբ:

 Հանդիսավոր արարողությունից հետո դեսպան Վարդանյանը շնորհավորեց ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ՝ մեծ նշանակություն տալով հայ ինքնության պահպանմանը, հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը ուղղված գործունեությանը, որ պետք է իրականացնի նորաստեղծ Մանթաշովի անվան կրթամշակութային կենտրոնը:

Դեսպանը նաև երախտիքի խոսքեր հղեց Վրաստանի իշխանություններին՝ հայապահպանությանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու համար և կարևորեց հայ-վրացական ջերմ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ կենտրոնը անպայման իր ներդրումը կունենա այդ բարեկամության ամրապնդման և զարգացման գործում:

Միջոցառմանը ներկա էին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս 

 

Միրզախանյանը, Ջինիշյան հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանը, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, համայնքային գործիչներ, մտավորականներ, այլ հյուրեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: