• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձը Թբիլիսիում

27 հունվարի, 2016

Ս.թ. հունվարի 27-ին Թբիլիսիում կազմակերպվել են միջոցառումներ ՀՀ ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նախ, դեսպանության անձանակազմը, դեսպան Յուրի Վարդանյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի պաշտոնեության, հոգևոր դասի և թբիլիսահայ ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված հայազգի գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի շիրիմներին, կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Նույն օրը՝ երեկոյան, Թբիլիսիի «Սամի Սաուկունե» հանդիսասրահում կազմակերպվել էր ՀՀ ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին մոտ 150 հրավիրյալ, այդ թվում` Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Էբրալիձեն և Աննա Դոլիձեն, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ԳՇ պետի 1-ին տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեն, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կարևորագույն վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագետներ և ռազմադիվանագիտական կորպուսը՝ հանձինս ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ղազախստանի, Հունաստանի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ուկրաինայի ռազմական և այլ կցորդների, վրաց ռազմական փորձագետների և ԶԼՄ-ների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, կղերից դասը և այլ հյուրեր:

Միջոցառման սկզբում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի մանկական երգչախմբի կատարմամբ հնչեցին ՀՀ և Վրաստանի ազգային հիմները, որից հետո ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը ներկաներին շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ողջույնի խոսքում ներկայացնելով օրվա խորհուրդը՝ ՀՀ ԶՈՒ վերակազմավորման ամփոփ պատմությունը և հայ-վրացական դարավոր զինակցության դրվագներ: Երկկողմ ռազմական համագործակցության զարգացման ոգով ելույթ ունեցավ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ով իր ջերմ շնորհավորանքները հնչեցրեց ՀՀ ԶՈՒ տարեդարձի կապակցությամբ: Առանձնահատուկ նշվեց, որ անգամ հեռավոր Աֆղանստանում հայ և վրաց զինծառայողները լավագույն համատեղ ծառայություն են իրականացնում միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում և դրսևորում փոխգործակցության օրինակներ:

Ելույթի ավարտին Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետին դեսպան Վարդանյանը փոխանցեց ՀՀ ՊՆ պատվո հուշատախտակ:

Առաջին հանրապետության բանակի ՛՛Հառաջ, նահատակ՛՛ քայլերգի կատարումից հետո պատվավոր հյուրերի ձեռամբ իրականացվեց նաև ՀՀ ԶՈՒ զինանշանով տորթի կտրումը, ինչին հետևեց պաշտոնական հյուրասիրությունը հայոց ազգային և ռազմական երգերի ուղեկցությամբ:

Տեսանյութը դիտելու համար սեղմել այստեղ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: