• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Վրաստանի Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլիի հետ

26 մայիսի, 2016

 Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլիի հետ: հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը Թբիլիսի է ժամանել Վրաստանի Խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերով՝ մասնակցելու Վրաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառոմներին, այդ թվում՝ Թբիլիսիի Ազատության հրապարակում կայանալիք Վրաստանի զինված ուժերի երդման արարողությանը, Վրաստանի խորհրդարանի նախագահի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, ինչպես նաեւ Անկախության 25-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսին եւ համերգին:

 Պատվիրակության կազմում են Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Տաճատ Վարդապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Այվազյանը:

Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում են գտնվում ևս ութ երկրների խորհրդարանական պատվիրակություններ՝ Լեհաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Լատվիայից, Իսրայելից, Չեխիայից, Բելառուսից, Թուրքիայից:

Վրաստան է ժամանել նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: