• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 25 ամյակի կապակցությամբ

21 սեպտեմբերի, 2016
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 25 ամյակի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Ի սրտե շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախութ¬յան 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մենք՝ հայերս, մեկն ենք այն փոքրաթիվ ժողովուրդներից, որոնք ունեն պետություն: 25 տարի, մենք պահել ու ամրապնդել ենք մեր անկախությունը, մենք պայքարել ենք, ունեցել ենք և՛ կորուստենր, և՛ ձեռքբերումներ, հաղթահարել ենք դժվարություններ, տոնել ենք հաղթանակներ, ապրել ու ապացուցել ենք, որ արժանի ենք այդ անկախությանը:
Մեր պատմությունը փառապանծ է:

Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում՝ պահպանելու անկախության համար պայքարում դրսևորած վեհ ազգային ինքնագիտակցությունը, աչալրջորեն և համախմբված ուժերով հզորացնելու և շենացնելու մեր պետությունը, էլ ավելի ամրապնդելու նրա միջազգային հեղինակությունը, որպեսզի կարողանանք պատշաճ պատասխան տալ մեր հայրենիքի դեմ ուղղված բոլոր ոտնձգություններին։
Անկախ բոլոր դժվարություններից՝ մենք առաջ ենք շարժվում, և մեր քառորդդարյա անկախությունը մեզ թույլ է տալիս, որ մեր քայլերն օր օրի էլ ավելի վստահ ու համարձակ դարձնենք:

Ես վստահ եմ, որ ինչպես պատմության մեջ միշտ է եղել, մենք միասնական և քաջաբար հաղթահարելու ենք մեր ազգի առջև ծառացող բոլոր խոչընդոտները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ՝ մեր և մեր զավակների համար խաղաղ ու ապահով կյանք կերտելու նվիրական գործում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: