• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սադոյանն ընդունեց Հայաստանի կոմպոզիտորների միության պատվիրակությանը

11 դեկտեմբերի, 2017
Դեսպան Սադոյանն ընդունեց Հայաստանի կոմպոզիտորների միության պատվիրակությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունեց Հայաստանի կոմպոզիտորների միության պատվիրակությանը՝ միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ, ովքեր Վրաստանի կոմպոզիտորների միության հրավերով պատասխան այցով գտնվում էին Թբիլիսիում։

Դեսպան Սադոյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց հայ և վրացի բարեկամ ժողովուրդների միջև ամենատարբեր ոլորտներում շփումների կարևորությունը, որոնց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մշակութային համագործակցությունը։ Դեսպանը կոմպոզիտորներին մաղթեց ստեղծագործական նոր հաջողություններ ու վերելքներ՝ ի փառս հայ երաժշտարվեստի։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Վրաստանում ՀՀ դեսպանությանը և անձամբ դեսպան Սադոյանին ջերմ ընդունելության և Վրաստան կատարած այցի ամբողջ ընթացքում ցուցաբերած ուշադրության համար։

Խոսելով այցի մասին՝ Արամ Սաթյանը նշեց, որ Հայաստանի կոմպոզիտորների միությունը, կարևորելով հարևան երկրների հետ մշակութային համագործակցությունը, նախաձեռնել է այս ծրագիրը, որի շրջանակներում վրացի կոմպոզիտորների պատվիրկությունը երկու ամիս առաջ ճանաչողական այցով գտնվում էր Հայաստանում և Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Գյումրի, Դիլիջան) մասնակցեց համերգների, որի ընթացքում հայ երաժիշտների կատարմամբ հնչեցին վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Իսկ այժմ պատասխան այցն է, որի ընթացքում Վրաստանում կկայանան համերգներ ու այժմ վրացի երաժիշտների կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Վրաստանի կոմպոզիտորների միության նախագահ Գիորգի Շավերժաշվիլին, ով նշեց, որ այս նախաձեռնությունը նոր խթան կհանդիսանա հայ և վրացի կոմպոզիտորների միջև երբեմնի սերտ կապերը վերկանգնելու առումով։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: