• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանում Իրանի դեսպանի հետ

11 հունվարի, 2018

Հունվարի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ջավադ Չավամշահիդիի հետ։

Հանդիպմանը կողմերը միակարծիք էին, որ Հայաստանն ու Իրանը բազմաթիվ թելերով են կապված միմյանց, իսկ հայ-իրանական բարեկամանական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա։

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ դեսպան Սադոյանը խոսեց Հայաստանի՝ որպես տարանցիկ երկիր հնարավորությունների մասին և նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկրներից միակը, որը ցամաքային սահման ունի բարեկամ Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ Իրանի համար մուտք գործելու դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ և ԵՄ երկրներ:

Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի:

Դեսպան Չավամշահիդին իր հերթին նշեց, որ Իրանը, Հայաստանը և Վրաստանը փայլուն հնարավորություն ունեն եռակողմ մի շարք նախագծեր իրականացնել՝ տրանսպորտային, էներգետիկ և բիզնես ոլորտներում՝ ավելացնելով որ այդ առումով խոչընդոտներ գույություն չունեն։

Կողմերը նշեցին, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը կարող է Եվրոպան Ասիային կապող նոր և շատ կարևոր կամուրջ հանդիսանալ։

Դեսպան Սադոյանը ընդգծեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արազ» ազատ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև կառավարող մարմինների միջև համագործակցության կարևորությունը:

Ռուբեն Սադոյանն Իրանի դեսպանի հետ խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ նշելով, որ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը մշտապես հանդիպում են ադրբեջանական կողմի հակազդեցությանը՝ ավելացնելով, որ դրա վառ ապացույցն օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Արցախում հերթական հայ զինծառայողի զոհվելու փաստն է։ Այդ համատեքստում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։

Ռուբեն Սադոյանը նաև հետաքրքրվեց Իրանի ներքաղաքական կյանքում ընթացող իրադարձություններով՝ ընդգծելով այն կարևորությունը, որն ունի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: