• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում

31 հլս, 2025

Հունիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեն:

Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ունեն հազարամյակների ընդհանուր պատմության և քաղաքակրթական ընդհանրություններ, որոնք էլ ամուր հիմք են հանդիսանում հայ-վրացական հարաբերությունների համար: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ և Վրաստանի միջև առկա են բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի մասին վկայում են ամենաբարձր մակարդակով փոխայցելությունները: Իր խոսքում նախարարի տեղակալը նաև նշել է, որ 30-ամյակը լավ առիթ է անցած ուղին ամփոփելու և նորանոր նվաճումներով համալրելու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար, որոնք ուղղված են լինելու Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: