• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վրաստանում ՀՀ դեսպանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզ

14 դեկտեմբերի, 2022
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզ կատարած այցի շրջանակներում դեկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը Ախալցխայում հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախեթիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարիշվիլին և սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին:
Այնուհետև ՀՀ դեսպանը և Ախալցխայի քաղաքապետը Ախալցխայի տիկնիկային թատրոնի սրահում հանդիպում ունեցան տեղի հայության ներկայացուցիչների հետ: Քաղաքապետի և սակրեբուլոյի նախագահի, ինչպես նաև վերջիններիս տեղակալների ուղեկցությամբ ՀՀ դեսպանն այցելեց Ախալցխայի «Արմաթ» կենտրոն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և եկեղեցուն կից գործող «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:
Ախալցխայի մունիցիպալիտետ ՀՀ դեսպանի այցն ավարտվեց Ծուղրութ գյուղում՝ Սապոնջjանների տանը, որտեղ Ախալցխայի հայության հոգևոր հովիվ Հայր Հակոբը ներկայացրեց այդ տանը պահվող 10-րդ դարի հայտնի Ավետարանը:
 
Դեկտեմբերի 13-14-ը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը եղավ Ախալքալաքի մունիցիպալիտետում:
Դեկտեմբերի 13-ին պատվիրակությունը այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև Ախալքալաքի համար 4 հանրային դպրոց, որտեղ հանդիպում ունեցավ դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ: Նույն օրը ՀՀ դեսպանին Ախալքալաքի քաղաքապետարանում ընդունեցին քաղաքապետ Մելքոն Մակարյանը և սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը՝ քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին:
Ախալքալաքում ՀՀ դեսպանը հյուրընկալվեց ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի կողմից, որից հետո վերջինիս ուղեկցությամբ այցելեց Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլիի նստավայր:
Դեկտեմբերի 14-ին ՀՀ դեսպանն այցելեց Կարծախ գյուղում գտնվող Ջիվանու տուն-թանգարան: Դեսպանության պատվիրակությունը Ախալքալաքի «Ապագայի տուն» կենտրոնում ներկա գտնվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրությանը, որին հաջորդեց հանդիպում Ախալքալաքի հայության հետ: ՀՀ դեսպանն այցելեց նաև Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոն, ծանոթացավ կենտրոնում գործող Թումոյի խմբակի գործունեությանը։
 
Դեկտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը եղավ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Դեսպանության պատվիրակությունը այցելեց մունիցիպալիտետի Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարան, ծանոթացավ թանգարանի ցուցադրությանը։
Քաղաք Նինոծմինդայում պատվիրակությունը հանդիպում ունեցավ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի, սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանի և քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ, որին հաջորդեց հանդիպում տեղի հայության հետ:
Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում ՀՀ դեսպանին դիմավորեց Նինոծմինդայի շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը և ուղեկցեց եկեղեցուն կից գործող «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: