• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ-վրացական գործարար համաժողով Թբիլիսիում

07 ապրիլի, 2023
Ապրիլի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցավ հայ-վրացական գործարար համաժողով: Համաժողովին մասնակցում էին եռօրյա այցով Վրաստանում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, որոնք հանդես եկան համաժողովի բացման ելույթներով։ Երկու երկրների նախարարները կարևորեցին վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության տեսանելի ակտիվացումը և վերահաստատեցին երկու կառավարությունների պատրաստակամությունը՝ աշխատելու տնտեսական կապերի հետագա խորացման համար առավել բարենպաստ միջավայր ձևավորելու ուղղությամբ։
 
Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գիորգի Պերտայան և Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոնի /«Enterprise Armenia»/ տնօրեն Լևոն Օհանեսյանը։ ՀՀ դեսպանը կարևորեց միջոցառմանը Հայաստանից և Վրաստանից մեծ թվով գործարարների մասնակցությունը և հաջողություն մաղթեց վերջիններիս՝ նոր փոխշահավետ գործարար կապերի ձևավորման հարցում։
 
Այնուհետև միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին «Enterprise Georgia»-ի, «Enterprise Armenia»-ի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից պատրաստված ցուցադրությունները Վրաստանի և Հայաստանի ներդրումային միջավայրի և լոգիստիկ հնարավորությունների վերաբերյալ։
 
Ցուցադրություններից հետո համաժողովը շարունակվեց գործարարների միջև ուղիղ (B2B) հանդիպումների ձևաչափով:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: