• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վիրահայ գեղանկարիչ Պյոտր Սարուխանովի անհատական ցուցադրության բացումը Թբիլիսիում

10 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 9-ին Վրաստանի արվեստի պալատ - մշակույթի պատմության թանգարանում տեղի ունեցավ վիրահայ գեղանկարիչ Պյոտր Սարուխանովի անհատական ցուցադրության բացման արարողությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Վրաստանի արվեստի պալատի ջանքերով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ցուցադրությունն անցնում է «Իմ սիրելի քաղաքը» խորագրի ներքո, արվեստի սիրահարներին են ներկայացված վարպետի մի շարք գործեր` այդ թվում նվիրված վերջինիս ծննդավայրին` Թբիլիսիին։
Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, վրաց մշակութային և հասարակական գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Գիորգի Կալանդիան, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, նկարիչ Պյոտր Սարուխանովը։ Իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպանն ընդգծեց մշակույթի բացառիկ դերը ժողովուրդների մերձեցման գործում։
Ցուցադրությունը Վրաստանի արվեստի պալատում շարունակվելու է մինչև նոյեմբերի 17-ը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: