• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տոնական համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին

27 նոյեմբերի, 2023
Նոյեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից Թբիլիսիում կազմակերպվեց տոնական համերգ` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին։ Միջոցառումը անցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո և մասնակցությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
 
Երեկոյի հյուրերի թվում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վրաստանի պետական մարմինների և խորհրդարանի ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, հասարակական-մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Իր ելույթում Վրաստանում ՀՀ դեսպանը խոսեց Արամ Խաչատրյանի համաշխարհային համբավի մասին` նշելով վերջինիս դասական դարձած ստեղծագործությունների հեղինակությունը երաժշտագետների և երաժշտասերների շրջանում։ Ընդգծվեց կոմպոզիտորի ծննդավայրի` Թբիլիսիի թողած կնիքը վերջինիս ստեղծագործական ժառանգության վրա։
 
Հանդիսատեսին իր բարձր կատարողական արվեստով հիացրեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ։
 
Համերգին հաջորդեց պաշտոնական ընդունելությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: