• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

10 հնս, 2025

Հուլիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Հայ-վրացական բարեկամությունը դարերի պատմություն ունի, բայց այսօր, այս փուլում մենք ականատես ենք լինում երկու ինքնիշխան պետությունների միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը, և ես լիալույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք նոր՝ շոշափելի արդյունքների՝ ի շահ մեր ժողովուրդների, ի շահ տարածաշրջանում բարեկեցության։»

Խորացող բարձր մակարդակի երկխոսությանը զուգահեռ Արարատ Միրզոյանը և Շալվա Պապուաշվիլին անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ սերտ համագործակցության հետագա զարգացմանը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև խորհրդարանական դիվանագիտության, այդ թվում՝ միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցության դերը:

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ։

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները։

Արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի միջև կամուրջ լինելու հնարավորության շեշտադրմամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությունը, ինչը կարող է նաև մեծապես ավելացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության կառուցման հեռանկարները։

Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: