• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԱԳ նախարարի և Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հանդիպումը

18 մայ, 2025

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր մակարդակներում սերտ համագործակցության շարունակական ընդլայնման կարևորությունը, որն իր արտացոլումն է ստանում ընթացիկ տարում հայտարարված ռազմավարական գործընկերության օրակարգում: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ այդ հանգրվանն արձանագրում է արդեն իսկ ձևավորված ամուր գործընկերությունը, բայց նաև նոր նախաձեռնությունների, տարբեր ուղղություններով համագործակցության նոր հնարավորություններ է տալիս:

Երկկողմ օրակարգի ընդլայնման հարցում զրուցակիցները կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ թե՛ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների, թե՛ խորհրդարանական բարեկամական խմբերի ներգրավածությամբ:

Արարատ Միրզոյանը և Նիկոլոզ Սամխարաձեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ձևավորված տեսլականին՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա և արտացոլված «Խաղաղության խաչմերում» ծրագրում:

Նախարար Միրզոյանը հավելել է. «Մենք հիրավի գտնվում ենք կարևոր խաչմերուկում, և տարածաշրջանային ծրագրերի ներառական կյանքի կոչումը շահեկան է թե՛ տնտեսական զարգացման, թե՛ կայունության ապահովման համատեքստում»:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով դրա կնքման կարևորությունը, այդ թվում՝ նաև տարածաշրջանային համատեքստում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: