• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ

24 հունվարի, 2025

Հունվարի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ Մենակատար՝ ճանաչված երգչուհի, երգահան Արփի Ալտոյի (Արփինե Տեր-Պետրոսյան) նորովի մատուցմամբ և վրաց երաժիշտներ՝ Լուկա Թոփուրիայի, Դավիդ Գոգիսվանիձեի, Գիորգի Կապանաձեի նվագակցությամբ, հնչեցին հռչակավոր շանսոնյեի սիրված երգերից։ 

Համերգի մեկնարկին ցուցադրվեց տեսանյութ, որը պատրաստել էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ աջակցությամբ Վրաստանի Հանրային հեռուստաընկերության։  Հանդիսատեսը վայելեց հատվածներ աշխարհահռչակ մաեստրոյի գործունեությունից, ինչպես նաև նրա Հայաստան  և Վրաստան կատարած այցերից։

Դիմելով ներկաներին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր ելույթում խոսեց համաշխարհային մշակութային ժառանգության և համամարդկային արժեքների տարածման մեջ Շառլ Ազնավուրի հսկայական դերի մասին, նշելով նաև, որ Ֆրանսահայ, արմատներով նաև Վրաստանից, հռչակավոր երգիչ, երգահան ու դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։

Համերգի հյուրերի թվում էին Վրաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ՝ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սոզար Սուբարին, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, Վրաստանի մշակույթի և սպորտի փոխնախարար Գիորգի Միրցխուլավան, խորհրդարանականներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի, մշակույթի ոլորտի և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: