• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ զինված ուժերի 33-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն

06 փետրվարի, 2025

Փետրվարի 6-ին Թբիլիսիի Շերատոն Մետեխի հյուրանոցի սրահում կայացավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին։ ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր շնորհավորական ուղերձում անդրադարձավ բանակի ձևավորման ու կայացման գործընթացին՝ նշելով որ իր կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1992թ. հունվարի 28-ից բանակը ստանձնել և կատարել է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահապանի իր գործառույթը։ Դեսպանն անդրադարձավ նաև զինված ուժերի զարգացմանն ու արդիականացմանը՝ նշելով, որ Հայաստանը հետևողականորեն աշխատում է զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պաատա Պատիաշվիլին և ՀՀ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանը։

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի Պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ Իրակլի Չիչինաձեն, ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը և քոլեջի ժողովրդական նվագարանների բաժնի վարիչ Աշոտ Պետրոսյանը։   

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: