• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում

24 ապրիլի, 2025
Ապրիլի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդարանի կազմակերպմամբ, Թբիլիսիի Շերատոն հյուրանոցի դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Վրաստանի խորհրդարանի անդամներ, հասարակական և գիտամշակութային շրջանակների, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսեց պատմական հիշողության հավերժության, այն որպես իրականություն ճանաչելու և ընդունելու կարողության ու կարևորության մասին։ Դեսպանը շեշտեց, որ ներկայիս ոճրագործությունները թարմ են պահում մեր հիշողությունները և միգուցե, եթե 110 տարի առաջ կատարվածին արժանի գնահատական տրվեր,, մարդկությունը կխուսափեր հաջորդող տարիներին իրականացված և մեր օրերում իրականացվող հանցագործություններից:
Հուշ-երեկոյին բանախոսեցին Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Գիորգի Մաիսուրաձեն և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետազոտող Ռեգինա Գալստյանը։
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան սոպրանո Ռուզան Մանթաշյանը (Գերմանիա) և դաշնակահար Մամիկոն Նահապետովը (Վրաստան, Գերմանիա):
Ավարտին ՀԱԵ Վրաստանի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ․Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը խոսեց Հայոց ցեղասպանության այլևս սրբադասված նահատակների բարեխոսության խորհրդի ու հայ ժողովրդի միասնական ոգին պահպանելու անհրաժեշտության մասին։
Երեկոյի ընթացքում սրահում կազմակերպվել էր նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մոտիվներով վրացի նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու «Հայ ժողովրդի գողգոթան» գծանկարների շարքի ցուցադրությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: