• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն

06 փետրվարի, 2026
Փետրվարի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի Շերատոն Մետեխի հյուրանոցի սրահում կազմակերպել էր ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, պաշտպանության նախարարի տեղակալ Գրիգոլ Գիորգաձեն, բարձրաստիճան սպաներ, խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ, ինչպես նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծեց, որ օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի անվտանգության և անկախ պետականության կայացման գործում։ Նա շեշտեց, որ ՀՀ զինված ուժերը ձևավորվել են պատմական բարդ ժամանակաշրջանում, բայց մշտապես կատարել են Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահապանի իրենց գործառույթը։ Դեսպանն իր խոնարհումը բերեց հանուն հայրենիքի նահատակված բոլոր հերոսներին։
Շնորհավորանքով և Վրաստանի ու Հայաստանի պաշտպանական կառույցների միջև ձևավորված սերտ համագործակցության մասին ելույթով հանդես եկավ Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գրիգոլ Գիորգաձեն։
Դիմելով ներկաներին՝ Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Միքայել Ջուլհակյանը խոսեց բանակում ընթացող բարեփոխումների մասին՝ ուղղված մարտունակության, պրոֆեսիոնալիզմի, կրթվածության մակարդակի բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը։ Նա շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ արժևորելով անվտանգ ու կայուն ապագային միտված համատեղ ջանքերի կարևորությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: