• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մեկնարկեցին Հայաստանի մշակութային օրերը Վրաստանում

07 հոկտեմբերի, 2026
Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով մեկնարկեցին Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում։
Բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավան։
ՀՀ դեսպան իր խոսքում, անդրադառնալով հայ-վրացական մշակութային կապերին, նշեց, որ դարերի ընթացքում հայ և վրաց մշակույթները բազմիցս հանդիպել, երկխոսել և փոխադարձաբար հարստացրել են միմյանց` դառնալով ոչ միայն անցյալի ժառանգություն, այլև կենդանի հարաբերություն, որն այսօր էլ շարունակում է զարգանալ նոր մշակութային նախաձեռնություններով։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և աշխարհահռչակ թավջութակահար, Նարեկ Հախնազարյանի մենակատարությամբ, ներկայացրեց Զ. Փալիաշվիլիի, Ա. Դվորժակի և Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները։
Համերգին ներկա էին Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանականներ, Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամներ, Վրաստանի պետական կառույցների, գիտակրթական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ և վիրահայ համայնքի անդամներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: