• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Թբիլիսիի Գյոթեի ինստիտուտում բացվեց Գևորգ Բաշինջաղյանի հուշատախտակը

11 նոյեմբերի, 2026
Նոյեմբերի 11-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ՝ ինստիտուտի շենքում տեղի ունեցավ հայ մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի հիշատակը հավերժացնող եռալեզու հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշատախտակը բացեցին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Գյոթեի ինստիտուտի տնօրեն Լաուրա Հարցը։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Գերմանիայի դեսպան Բարբարա Ֆոսը, դիվանագետներ, Վրաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության տնօրեն Գիորգի Դոլիձեն, մշակույթի գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծեց Բաշինջաղյանի կյանքի և ստեղծագործական ուղու անքակտելի կապը Վրաստանի, մասնավորապես՝ Թբիլիսիի հետ, որտեղ նկարիչն ապրել և ստեղծագործել է իր կյանքի նշանակալի հատվածում։ Նա կարևորեց արվեստագետի ներդրումը հայ ազգային կերպարվեստի զարգացման և Թբիլիսիի մշակութային կյանքի հարստացման գործում՝ ընդգծելով նրա ժառանգության միավորող նշանակությունը հայկական, վրացական և եվրոպական մշակույթների համատեքստում։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Գյոթեի ինստիտուտի տնօրենին և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակցուհի Հայկուհի Սահակյանին՝ նախաձեռնության աջակցելու համար, ինչպես նաև առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց բարերար Վլադիմիր Չիրախովին, ով Գևորգ Բաշինջաղյանի՝ 1918 թվականին ստեղծած մեկ կտավ ի պահ հանձնեց Գյոթեի ինստիտուտին։
Միջոցառման երաժշտական ծրագրի շրջանակում վիրահայ երիտասարդ դաշնակահար Արսեն Կարապետյանի կատարմամբ հնչեցին Բաբաջանյանի և Շոպենի ստեղծագործություններից:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: